srter

суббота, 22 декабря 2012 г.

Տխրությունս հանում եմ աճուրդի...


ՍԵՐ ու ԿԱՐՈՏ…ահա այն բառերը,որոնք շատերիս ստիպում են այնպիսի քայլեր անել,որոնք չէինք էլ պատկերացնի:Ինքս չեմ սիրում կարոտ բառը,որովհետև ամեն անգամ արտաբերելիս տխրում եմ:Փորձում եմ հասկանալ,թե ո՞վ եմ ես,ինչի՞ համար եմ լույս աշխարհ եկել և ու՞մ համար եմ ապրում:
         Մի պահ կա՛նգ առ և ինքդ փորձիր պատասխանել նույն հարցին:
         Եկել եմ լույս աշխարհ,որպես երկար սպասված հյուր`հեռանալու պայմանով:Ապրում եմ ծնողներիս, հարազատներիս,ծանոթներիս և այն մարդկանց համար,որոնց մեծ նշանակութություն եմ տալիս,և որոնք մեծ դեր ունեն իմ կյանքում:Եկել եմ լույս աշխարհ որպես հյուր,բայց ինչու՞ եմ այսքան քաղցած…:Հյուրընկալ է կյանքը և հյուրասեր,թույլ է տալիս ինձ օգտվել կյանքի բոլոր բարիքներից,բայց ինչու՞ է սովը այսքան մեծ աղմուկ բարձրացրել հոգումսս:Ինչի՞ պակաս ունի հոգիս…:Իսկ դու՝կարդացողդ, ինչ-որ բանի պակաս ունե՞ս,դու էլ քաղցած էս մնում այն ժամանակ,երբ նստած էս համեղ ուտեստներով լի սեղանի գլխավերևում…:Կյանքը ինձ նստեցրել է ամենապատվավոր տեղում,բայց ինչու՞ եմ այսքան անհանգիստ:Գրիչս անվերջ վեր ու վար տանելով`ինչ-որ բառեր եմ գրում,բայց ինչու՞:Չգիտեմ,ինչու՞ այս ամբողջը սկսեցի գրել «ՍԵՐ ու ԿԱՐՈՏ» բառերով:Ինչու՞ առաջինը սերը առաջ ընկավ, եթե այն հիմա ինձ մոտ հերթի մեջ անվերջ գոռգոռում է կարոտից հետո:Ինչու՞ եմ ես մարդկանց մեջ փնտրում մեկին,ում չեմ էլ ճանաչում…:Կարոտում եմ սերս…:
         Օր օրի ավելի մեծ ցավ եմ ապրում՝հիշելով,թե ինչպես էի ապրում «մեր սիրով» սակայն…սակայն իմ հորինած,դա իմ հորինած սերն էր,որը իրական էր միայն ինձ համար,որտեղ ապրում էի միայն քեզ հետ,քեզ հետ շնչում արտաշնչում էի,քեզ հետ էի ծիծաղում ու լացում,քո գրկում տաքանում էի,դեմքիդ շոյում,համբուրում էի,շուրթերս քո շուրթերով տաքացնում էի,քեզանով ապրում քեզ հետ քնում և քո կողքին արթնանում էի:Այնքան գեղեցիկ էր մեր սերը,բայց…:
         Այսպես էի ուզում ապրել իմ հորինած սերո հեքիաթից դուրս՝ իրականացնելով երազանքներս քեզ հետ,բայց այսօր այդքան ժամանակ չկա երազելու,բոլորս հյուր ենք եկել այս կյանքում,իսկ եթե ձանձրացնենք այդ ցանկություններով և կյանքը հոգնի մեզնից,ստիպված ենք լինելու հեռանալ:Բայց հիմա…հիմա միևնույն է քո սիրտը գրավել և ապրել եմ ուզում:Ես քո պատկերը`իսկական պատկերը աչքերումս արտացոլել եմ ուզում,քո լռությունը հասկանալ եմ ուզում,երկնքի աստղերը ետ բերել և քեզ հետ լուսինը կիսել եմ ուզում:Ես քեզ տեսնելով հուզվել,քո ջերմ խոսքերով ուրախանալ եմ ուզում,քո անկեղծ ժպիտը տեսնել,քո պայծառ դեմքով ուզում եմ շողալ,ուզում եմ մեր փայլը լուսավորի մեր մութ գիշերները:Քեզ համար արտասվել,քեզ հետ բարկանալ,քեզ հետ ուրախանալ եմ ուզում:Առավոտյան քո զանգին սպասել,քո ձայնը լսել եմ ուզում,ես քեզ հետ մտերմիկ խոսել,քեզ հետ միասին երազել,քեզ հետ վազել եմ ուզում դեպի ապագա:
         Սակայն առանց քեզ,առանց քո սիրո ես մեռնել եմ ուզում,այլևս առավոտյան լռության մեջ իմաստ փնտրելով և այս դատարկությունը ինչ-որ մեկով լցնել չեմ ուզում:
         Հոգնել եմ…հոգնել եմ միայն քո մասին մտածելուց և քեզ հետ իմ ապագան տեսնելու մտքից:Միևնույն է,դու չես վերադառնալու…դու չպետք է վերադառնաս…:

         Ափիս մեջ նամակի պես ծրարած նվիրում եմ քեզ լռությունս ու մաշված խոսքերս:Բայց այսօր տխրությունս հանում եմ աճուրդի և հետաքրքիր է,թե ինչքան կգնահատես:Կգնահատե՞ս արդյոք,թե՞ ոչ…:Լռում էս դու ու զգում էս իմ լռությունը խոր,բայց կարևորը դա չէ,կարևորը այն է,որ իմ անսահման սերը,սահմանը չանցնի:

четверг, 6 декабря 2012 г.

Մի՛ թող,որ վախենամ լռությունից



Ամեն ինչ խառն է…:Թե հոգումս,թե կյանքումս ու թե մտքերս:Խառնաշփոթ է հիմա տիրում ամենուր և դա շատ սովորական է դարձել ինձ:Խառնաշփոթ է նաև իմ սենյակում:Ինչու՞…որովհետև հիմա ունակությունս կորցրել եմ,չեմ կարողանում ոչինչ անել:Սենյակիս դուռը բացելուն պես բոլորը սկսում են բղավել,ասում են,-փակի՛ր դուռը:Տալիս եմ ինքս ինձ մի հարց.Ինչու՞ են այդպես բղավում…երևի չեն ուզում տեսնել սենյակիս խառնաշփութը:Չնայած ես էլ չեմ թողնում ինչ-որ մեկը մտնի ներս և ձեռք տա ինչ-որ իրի:
Խենթացե՞լ եմ…ոչ,ամենևին,ճիշտ եմ ասում:Պահարանս բացելուն պես,միջից դուրս է թափվում իմ վախը:Հայելու առաջ կանգնելիս տեսնում եմ,որ ես կիսատ մարդ եմ,մարմին չունեմ,իսկ հոգիս ուզում է փախչել:Գրասեղանիս վրա շատ թղթեր, տարբեր գրքեր են իրար վրա լցված:Բայց այդ վիճակը չի խանգարում գիշերները հանգիստ քնել:Ինչու՞…որովհետև վերմակիս տակ իմ մեծ սերն է թաքնված,իսկ բարձիս մեջ իմ կորած հույսը:Ամուր փաթաթվում եմ իմ սիրով ու գրկում կորած հույսը,որ երբեք չկորցնեմ: Սենյակիս չորս պատերի ներսում գտնվում է քեզ,քո հայացքին հիշեցնող ամեն բան:Ինչու՞ հենց հայացքդ,որովհետև…:Քո մասին մտածել,երազել եմ հենց այստեղ,քո մասին խոսել եմ խաղալիքներիս հետ,իսկ նրանք իմ մտորումների և արցունքների լուռ վկան են եղել:
 Չեմ կարող որևէ մեկին բացատրել,որ սենյակիս այդ թվացյալ խառնաշփոթը նույն իմ հոգում է տիրում:Բայց օր օրի ավելի եմ զգում քո կարիքը…:Դու հեռու էս, բայց սերս քառապատկվել է,ուզում եմ այնքան բարձր գոռալ,որ լսես հեռվում,բայց…կներես,եթե կխանգարեմ հանգիստդ…:Ի՞նչ անենք,որ դու չգիտես մեկին մեկ գումարելիս ինչ է ստացվում:Դպրոցում 2 կամ 3 ստացող աշակերտներից շատերը վատ են զգում իրենց,որովհետև չգիտեն պատմությունը այդ թվերի մասին:Ես վախենում եմ քո միամիտ հայացքից,քո մեղավոր աչքերից,վախենում եմ կրկին տեսնել ու…:
Ասում են հեշտ ապրելը շատ դժվար է:Իսկ ի՞նչ է հարկավոր մարդկանց, երիտասարդներին հեշտ ապրելու համար:Այս հարցի պատասխանը որոշ չափով գիտեմ,բայց…:
            Բայց ոչինչ չասելով`ես անվերջ խոսում եմ:Ժամացույցը անվերջ խնդրում է իրեն իջեցնել պատից,ինչպես որ ես եմ խնդրում հետ վերադարձնել հոգուս աղմկոտ անդորրը: Բայց եթե ժամացույցի այդ ցանկությունն կատարեմ,արդյոք այն կարող է ետ տալ իր սլաքներն այնպես,որ ետ վերադառնամ անցյալ և նորից զգամ նրա ներկայությունը,լռության մեջ լսեմ նրա ոտնաձաըները,կարողանամ ծրարել սիրտս ու անտես նվիրել:Մի՛ թող,որ վախենամ լռությունից:Չթողնես,որ հոգիս քաղցած հանգչի:Ատում եմ քեզ,բայց պաշտում եմ ԻՆՁ,որ սիրում եմ ՔԵԶ: