srter

четверг, 6 декабря 2012 г.

Մի՛ թող,որ վախենամ լռությունից



Ամեն ինչ խառն է…:Թե հոգումս,թե կյանքումս ու թե մտքերս:Խառնաշփոթ է հիմա տիրում ամենուր և դա շատ սովորական է դարձել ինձ:Խառնաշփոթ է նաև իմ սենյակում:Ինչու՞…որովհետև հիմա ունակությունս կորցրել եմ,չեմ կարողանում ոչինչ անել:Սենյակիս դուռը բացելուն պես բոլորը սկսում են բղավել,ասում են,-փակի՛ր դուռը:Տալիս եմ ինքս ինձ մի հարց.Ինչու՞ են այդպես բղավում…երևի չեն ուզում տեսնել սենյակիս խառնաշփութը:Չնայած ես էլ չեմ թողնում ինչ-որ մեկը մտնի ներս և ձեռք տա ինչ-որ իրի:
Խենթացե՞լ եմ…ոչ,ամենևին,ճիշտ եմ ասում:Պահարանս բացելուն պես,միջից դուրս է թափվում իմ վախը:Հայելու առաջ կանգնելիս տեսնում եմ,որ ես կիսատ մարդ եմ,մարմին չունեմ,իսկ հոգիս ուզում է փախչել:Գրասեղանիս վրա շատ թղթեր, տարբեր գրքեր են իրար վրա լցված:Բայց այդ վիճակը չի խանգարում գիշերները հանգիստ քնել:Ինչու՞…որովհետև վերմակիս տակ իմ մեծ սերն է թաքնված,իսկ բարձիս մեջ իմ կորած հույսը:Ամուր փաթաթվում եմ իմ սիրով ու գրկում կորած հույսը,որ երբեք չկորցնեմ: Սենյակիս չորս պատերի ներսում գտնվում է քեզ,քո հայացքին հիշեցնող ամեն բան:Ինչու՞ հենց հայացքդ,որովհետև…:Քո մասին մտածել,երազել եմ հենց այստեղ,քո մասին խոսել եմ խաղալիքներիս հետ,իսկ նրանք իմ մտորումների և արցունքների լուռ վկան են եղել:
 Չեմ կարող որևէ մեկին բացատրել,որ սենյակիս այդ թվացյալ խառնաշփոթը նույն իմ հոգում է տիրում:Բայց օր օրի ավելի եմ զգում քո կարիքը…:Դու հեռու էս, բայց սերս քառապատկվել է,ուզում եմ այնքան բարձր գոռալ,որ լսես հեռվում,բայց…կներես,եթե կխանգարեմ հանգիստդ…:Ի՞նչ անենք,որ դու չգիտես մեկին մեկ գումարելիս ինչ է ստացվում:Դպրոցում 2 կամ 3 ստացող աշակերտներից շատերը վատ են զգում իրենց,որովհետև չգիտեն պատմությունը այդ թվերի մասին:Ես վախենում եմ քո միամիտ հայացքից,քո մեղավոր աչքերից,վախենում եմ կրկին տեսնել ու…:
Ասում են հեշտ ապրելը շատ դժվար է:Իսկ ի՞նչ է հարկավոր մարդկանց, երիտասարդներին հեշտ ապրելու համար:Այս հարցի պատասխանը որոշ չափով գիտեմ,բայց…:
            Բայց ոչինչ չասելով`ես անվերջ խոսում եմ:Ժամացույցը անվերջ խնդրում է իրեն իջեցնել պատից,ինչպես որ ես եմ խնդրում հետ վերադարձնել հոգուս աղմկոտ անդորրը: Բայց եթե ժամացույցի այդ ցանկությունն կատարեմ,արդյոք այն կարող է ետ տալ իր սլաքներն այնպես,որ ետ վերադառնամ անցյալ և նորից զգամ նրա ներկայությունը,լռության մեջ լսեմ նրա ոտնաձաըները,կարողանամ ծրարել սիրտս ու անտես նվիրել:Մի՛ թող,որ վախենամ լռությունից:Չթողնես,որ հոգիս քաղցած հանգչի:Ատում եմ քեզ,բայց պաշտում եմ ԻՆՁ,որ սիրում եմ ՔԵԶ:

Комментариев нет:

Отправить комментарий