Հավերժ կախաղան
Ո՞վ գիտի,թե ով է
նա:Ստախո՞ս է, թե՞ ճշմարիտ:Ամեն
ինչ կարող է անցնել մտքովդ,բայց ոչ ոք չի կարող կռահել,թե ինչ կա դիմացինիդ մտքում:Ուզում
է անել լավություն,թե վատություն:Չգիտես քայլեի հերթականությունը,չգիտես հաջորդ պահին ցած կհրի, թե ձեռքը կմեկնի օգնության:Շրջապատված ես խաբեբաներով,որ կարողանում են աչքերիտ մեջ նայելով ստորաբար ստել,ժպտալ,իբրև թե ոչինչ չի եղել:Ամենավատն այն է,որ մոտ ենք համարում «երկու բառով» լավը դարձած ընկերներին:Այս
չար մտքով աշխարհում ամեն ինչն է կապված միմյանց հետ:Ամեն մարդ ոչ թե ինքն է տանում
իր Խաչը,այլ այն բարդում ցած ընկածի ուսերին:Կյանքը դարձել է դիմակահանդես չորս կողմդ
դիմակով են`պետք է միայն տարբերել մարդկանց:Մոտ ձևացողներից,որոնց նվիրվել ես ու նրանց
կողմից վերջին պատասխանը ցավոտ է եղել:Չեմ հասկանում ինչպե՞ս են վատություն անում,խլում ամբողջ ունեցվածքը,թողնում
երեխաներին անտուն,առանց ծնողների և գնում եկեղեցի,որպեսզի Տեր Հայրը օրհնի:Աստծուց
խնդրում,որ ների կատարած մեղքերը:Իսկ երբ գալիս է վրեժի ժամանակը,նույն անտուն երեխան
գիտակցության արշալույսը կորցրած ձեռքերը կեղտոտում է ինչ-որ ոչնչության պատճառով,որը
ժամանակին աղավաղել է իր պատկերացումները կյանքի մասին:Իր երազանքները կապված գունավոր
ապագայի հետ: Տասը տարեկան երեխան մտածում է տասնութ տարեկանի նման:Նրանց մեղքով դառնում
հանցագործ ու կործանում ամբողջ կյանքը:Ուղղակի չեմ հասկանում,ինչպես են մարդիկ գլուխները
դնում բարձին ու հանգիստ քնում,իսկ նրանց մեղքով ամեն ինչ կորցրած մարդիկ,ամբողջ գիշեր
մտածում են ինչպես գումար վաստակել երեխաներին ապահովելու համար:Միլիոնատերերը դառնում
են միլիարդատեր,իսկ սովորական մարդիկ ավելի են սուզվում պարտքերի մեջ ու վերջում…:Նյութականը
պաշտող անձինք ամեն ինչ անում են ապօրինի գործեր կատարելու և իրենց ուզածը`իրենցը դարձնելու
համար:Մի՞թե,ճիշտ է:Տասնութը լրանալուն պես տղաներին տանում
են հայրենիքի պարտքը կատարելու,բայց ինչ պարտք,ինչ թշնամուց պաշտպանել,երբ սպան նավթի
վագոնում խեղդում է իր զինվորին,երբ զինվորների հետ վարվում են ինչպես անձնական սեփականություների
և ստրուկների նման:Ու չեն պատժվում օրենքի ողջ խստությամբ,բայց երբ զինվորը ծեծում
է չափերն անցած հրամանատարին, ու հրամանատարը ստանում է թեթև վնասվածքներ,պարզվում
է,որ առավելագույնը 5 տարի ազատազրկում է սպասվում:Փաստորեն պարզվում է վնասվածքներ
պատճառողը ավելի շատ է պատժվում,քան զինվորի կյանքը խլողը:Մեր երկրում տիրող օրենքների
կողքին շատ մեծ բաց կա…: Իսկ մարդիկ կան,իրենց միակ խնդիրը սուրճ ,թե թեյ խմելու պատասխանը
տալն է:
Комментариев нет:
Отправить комментарий