srter

понедельник, 12 ноября 2012 г.

Անտես ձայնս լսիր

«Սեր չկա,այն հորինել են թույլերը,որ մխիթարեն իրենց,որ ասեն հաջողության փոխարեն սեր ունենք կամ ել հորինել են ուժեղները`պարապ ու անգործ պահերին զբաղմունք ունենալու համար»:
            Գիտե
՞ս,ինչքան դժվար է չխոսել այն ամենի մասին,որն ինձ անհանգստացնում է:Մտածել անգամ վախենում եմ:
            Գիտե՞ս,ինչքան դժվար է սրտին դեմ գնալ,ինչքան էլ անհնարին լինի,զսպել բարձր բղավելու ցանկությունս:
            Գիտե՞ս,դժվար է պայքարեմ այն ամենի դեմ,որը կենցաղի մասնիկ է դարփել,բայց առանց նրա ու նրա դեմ պայքարել անզոր եմ:
            Գիտե՞ս,դժվար է,երբ դրսում գրկախառնված զույգեր եմ տեսնում:Ինչու՞,չգիտեմ, բացատրել կամ պատճառաբանել թե ինչու՞, դժվարանում եմ:Նույնիսկ դժվար է այս ամենի մասին խոսել: 
            Գիտե՞ս,ինչքան դժվար է տեսնել քեզ,անցնել կողքովդ ոչինչ չասելով,միայն հայացքս ներքև անցնում եմ կողքովդ:Քայլերս ասվալտի ճաքերից փախցնելով և միևնույն ժամանակ փոխանցելով քեզ,իմ սիրտը իր ամբողջ էությամբ,որ զգաս,թե ինչքան սեր կա այդ փոքրիկ վայրում:Երկու աչքեր,բայց մի հայացք,որ ամենուր քեզ է փնտրում,որ միայն քեզ է ուզում տեսնել:
            Գիտե՞ս,ինչքան դժվար էր պատկերացնելն անգամ,որ քեզ երեք ամիս չէի տեսնելու,որ արձակուրդները շատ երկար են տևելու:
            Գիտե՞ս,դժվար է կարոտել ու չգտնել այդ հիվանդության համապատասխան բուժումը:
            Գիտե՞ս,դժվար էր համակերպվել այն մտքի հետ,որ էլ քեզ չեմ տեսնելու:Վազել,գրկել,ասել բառեր,որը միայն քեզ համար է պահած,այդ ամենի փոխարեն այնպես անցնել,իբրև թե չեմ նկատել:
             Գիտե՞ս,ինչքան դժվար էր ու ատում էի այն ֆիզկուլտուրայի ժամերը,երբ չկայիր:Ատում էի այն դասամիջոցներնը,երբ միջանցքներում չէի տեսնում քեզ:Սիրտս ուղղակի չեր աշխատում շաբաթ,կիրակի և այն օրերը,երբ դպրոց չէիր գալիս:
            Շատ երկար կարող եմ գրել այն,ինչը որ չեմ ասել անգամ ոչ ոքի:Բայց մի բան չեմ կարող չասել…
            Գիտե
՞ս,շատ հեշտ կապվեցի հայացքիդ հետ,այնտեղ այնքան բարություն ու ազնվություն կար,որ անգամ սկսել էի վախենալ:Մտածում էի,որ դու բոլորից տարբեր ես,որ ամենալավ մարդկանցից մեկն ես,որ մեծամիտ չես,չգիտեի վատ կողմեր ունես թե՞ ոչ:Չեմ ճանաչում քեզ թե անտարբեր չեմ,այդ պատճառով չեմ նկատում:Այդ ամենին նպաստեց քո պահելաձևը,որ շատ քչերի մոտ եմ նկատել,բայց տարիքով հասուն տղաների մոտ,իսկ դու բավականին փոքր էիր նմանը լինելու համար:Գիտեիր ամենքին յուրովի մոտենալու ձև,ամենուր քեզ դրսևորելու սահմանները ու քո հայացքները տարբեր մարդկանց նայելու միապաղաղ ժեստերը:Չեմ մոռանա կյանքում քո ինձ տված առաջին բարևը,կամաց ձայնով բարևեցիր ու անցար,իսկ իմ պատասխանը շատ ավելի կամաց էր,բայց սրտիս կողմից բացականչած: Գուցե ապշես,երբ այս ամենը կարդաս,գուցե չհավատաս էլ,որ մանկան նման եմ քեզ սիրում,բայց իրականությունը սա է:Քո մասին կարող եմ անվերջ գրել ու միայն լավը:
            Չմտածեք ես տխուր եմ ո´չ,ես շատ ուրախ ու հպարտ եմ,որ կարոողանում եմ անկեղծ ու լուռ սիրել:Ոչ մեկին չհաջողվեց էնպես անել,որ հիասթափվեմ քեզանից,քո լռությունը ավելի էր խենթացնում:Չեմ էլ փորձել մոռանալ քեզ,ես միայն սիրել եմ այնքան շատ,որ բոլորն են զգացել,բացի քեզնից:Երկարել է ժամանակը մենության,լռության,սրտիս աշխատանքն արագացել սպասումերով է լցվել,բայց դու չես էլ զգացել:
            Գիտե՞ս,չեմ տխրում քո լուռ ձայնի համար,ես ուրախ եմ,որ անկախ քեզանից ստիպեցիր սիրել`անկեղծ սիրել,չզղջալ անքուն ու անհետ կորած արձունքներիս համար,որովհետև հենց քեզ եմ հանդիպել:Քեզ հետ նույն վայրում գտնվելր ինձ համար ակնթարթթը հավասարվում էր վայրկյանի, վայրկյանը րոպեի,րոպեն ժամերի և այդպես մինչև այս նուն պահը:

            Հնարավոր է օրերից մի օր կարդաս ու չհասկանաս էլ,որ այսքանը հենց քո մասին է,այսինքն`իմ սիրո:Մի՞թե այս ամենը ՄԵՐ մասին է,իհարկե ո´չ.իմ ու քո մասին արգելվում է հոգնակիով խոսել,որովհետև ես ու դու տարբեր ԵՆՔ:Քեզ նմանները ստեղծված չեն ինձ նմանների համար,ինչպես նաև ինձ նմանները ծնված չեն հանձնվելու համար:Ու չգիտես ինչու միշտ խառնվում են անհնարինն ու ցանկալին:
            Գիտեմ,որ քո սերը նույնքան անհնար է,որքան վայրկյանների կանգ առնելը:Իմ երկրորդ նամակից հետո քո լուռ ու դատարկ պատասխանին չէի էլ սպասում:Երևի ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ արարքներից հետո չես ներել »ԻՆՁ«:Բայց որ Սիրում Եմ Քեզ,դա դու արդեն կարդացիր:

Комментариев нет:

Отправить комментарий