Ինչ-որ բան ապացուցելու փոխարեն փորձեք երջանիկ լինել
Սեր…ընդամենը բառ,որը բոլորը կարող են հնչեցնել իրենց շուրթերից,բայց ոչ բոլորը կարող են զգալ,թե ինչ է այն իրականում:Սերը մարդկային ճակատագրեր է որոշում:Մեկին դժբախտություն պատճառում ,մյուսին երջանկություն պարգևում:Սիրո մի քանի ձևեր կան,իսկ մարդկային բնավորությունները բազմաթիվ են ու տարբեր:Սերը գեղեցիկ է այն ժամանակ,երբ ցանկանում ես այն գեղեցիկ տեսնել:Յուրաքանչյուր մարդ սերն արտահայտում և բացատրում է իր զգացածի չափով,իսկ որոշ մարդիկ այնքան են սիրում,որ բացատրելն ուղղակի անհնար է:Հաճելի է զգալ մի բան,որն առաջին հերթին հաճելի զգացմունքներ
է պարգևում քեզ,բայց երբ սերդ միակողմանի է կամ չգիտեն քո սիրո մասին,կյանքին ու բոլորին ուրիշ աչքով ես սկսում նայել`ինչ-որ տեղ ուրախ,ինչ-որ տեղ տխուր:Ահավոր է,երբ զգում ես,որ ինչ-որ մեկը կա,բայց նա քո կողքին չէ:Փակված սենյակում մտածում ես,աղոթում նրա համար,խնդրում Աստծուց,որ նա միշտ երջանիկ լինի,այդ կերպ ինքդ էլ երջանիկ կլինես:Շատերը ասում են առաջին սերը ցավոտ է լինում,իսկ մեծերը ասում են`առաջին սերը երբեք չի մոռացվում:Թեկուզ անցնի մի քանի տարի`հիշելով եղած ամեն ինչ,նորից խառնվում է իրար:Եթե ներկայում հիշում ես անցյալիդ սիրուն և ներսումդ ոչինչ չի կատարվում,ուրեմն երբեք էլ անկեղծ չես սիրել :Հեռավորությունն ու ժամանակը մեծ դեր ունեն սիրո հարցում:Շատ
զույգեր բաժանվում են միմյանցից`»բանակի«պատճառով, առանց գիտակցելու,որ երկու տարվա
դիմաց մի ամբողջ կյանք են նվիրելու միմյանց:Կյանքը նոր փորձություններով և փուլերով
է լի:Սիրո ճանապարհին շատերն են սխալվել,պետք է միայն կարողանալ բոլոր իրավիճակներից
ճիշտ ելքով դուրս գալ,զսպել զգացմունքներն ու ցանկությունները:Սիրո համար շատերս կարող
ենք զոհողություների գնալ,նույնիսկ անել այն,ինչ ուժերից վեր է:Բայց ցավո´ք,շատ շատերը
մտածում են ընդհակառակը:
Միևնույն է,չեմ կարող հասկանալ այն աղջիկներին,որոնք
փողի համար թողնում են իրենց անկեղծ սիրող և համեստ կյանքով ապրող տղաներին
ու գնում ինչ-որ շփացածների մոտ,որովհետև կարող են ընկերուհիների մոտ իրեն լավ զգալ`ցույց
տալով թանկարժեք նվերները:Եթե սիրում են անկեղծ ու նվիրում են մեկ հատ վարդ,դա կարող
է մի ամբողջ կյանք արժենալ,իսկ ու՞մ է
պետք թանկարժեք նվերները,որն իրականում ոչինչ չարժեն:Եվ իհարկե,չեմ հասկանում այն տղաներին,ովքեր
վազում են գեղեցիկ »արտաքինով« աղջիկների մոտ,նրանց իրենցով անում և
մի օր էլ անհետանում:Ցավում եմ,որ այսպիսի երևույթները շատ են:Մի՞թե կարելի է մաքուր զգացմունքնել պղծել,ոչնչացնել ամենավատ
արարքներով:Ի՞նչպես կարող ես համբուրել մեկին
ում չես սիրում,ում հետ ուղղակի լավ ժամանակ ես անցկացնում:Դա ընդամենը լուռ համաձայնություն
է,խոստում,դա ընդամենը անխոս խոստովանություն է:Մի՞թե կա առավել անկեղծ ամաչկոտություն,քան երբ վախվորածությամբ
խոնարհում ես հայացքդ`աչքերդ սահում են սիրելիիդ դեմքն ի վար ու կանգ առնում թեթև ժպտացող
շուրթերի վրա:Կա՞ նման մի երևույթ,որի
մասին չես կարող մտածել առանց վախի:Մի՞թե մարդիկ
այդ աստիճան չարացել են:Ի՞նչն է ստիպում`փո՞ղը,թե՞…:Իհարկե
գումարի բացը,բայց միայն թուլամորթներին,որոնք վախենում են իրենց համեստ աշխատանքով
հասնել բարձունքների:Վազում մեծահարուստների մոտ,առանց մտածելու,թե ինչ են անում իրենց
երջանկության հետ:Մարդիկ էլ կան,որոնք ապրում են իրենց ստորացնելով,իրենց չսիրող ամուսինների
կողքին և ի՞նչի պատճառով…իհա´րկե,մի միայն
հարստության,իսկ երբ մի բան այն չի լինում,ասում են`դժբախտ են:Ամբախտությունը պատում
է նրանց`առանց այն էլ կորցրած հոգիները:Ճակատագիր են անվանում նման դեպքերում ու ասում.
-Ու՞մ է
պետք սերը`թուլություն պատճառող զգացմունքը,ապագայից զրկողը,առանց հավատի միայն դատարկ
պլաններով ապրելը:Աճուրդի են հանել իրենց`զգացմունցները գնող չի եղել,արտաքին
գեղեցկությունը օգնության չի հասել,էժանագին զգացմունքները չեն նկատվել:Վե´ր եղեք ձեր
իսկ ստեղծած խաղի կանոններից…ինչ-որ բան ապացուցելու փոխարեն փորձեք երջանկ լինել:
Սիրող մարդու համար արգելքներ,անելանելի
իրավիճակներ,գոռոզություն և հպարտություն գոյություն չունեն:Անգամ սեփական «ես»-ը:
Վիճելի և նույնքան անվիճելի է սիրո թեման:
Комментариев нет:
Отправить комментарий