Ես առաջին անգամ եմ ապրում…
Կյանքը հնարավորություն է,երբեք ու երբեք բաց մի թողեք:Կյանքը սեր է`սիրեք:Կյանքը խաղ է,ուրեմն խաղացեք:Կյանքը առեղծված է,պետք է վերլուծել:Կյանքը նաև ողբերգություն է,պիտի դիմանալ:Կյանքը գեղեցկություն է`զմայլվեք:Կյանքը նաև երջանկություն է,դուք ինքներդ պետք է արարեք այդ երջանկութունը:Կյանքը նման է գրքի:Գրքում գրված տողերը կյանքի վայրկյաններն ու ժամերն են:Գրքի թերթերը մարդիկ են,իսկ ամեն մի էջը`նրանց երեսները:Գրքի վերջին ցանկում գրված են անշնորհակալ ընկերներիդ անունները:
Ընկե՞ր…ի՞նչ ընկեր:Ընկերու՞հի…ինչի՞ համար,որ ուրիշին տեսնեն քեզ մոռանա՞ն:Ընկերուհիները ամեն տետրի մի անկյունում գրում են BFF(Best friends forever),բայց իրար միս են ուտում մի տղայի համար,որին չեն ել ճանաչում:Ընկրը ընկերոջը տանում է գողության,վերջում ամեն ինչ բարդում է նրա վրա ու անհետանում:Ընկերը ընկերոջը սպանում է գումարի համար,պարտքի,որը ժամանակին չի մարել:Ավելի լավ է կողքիդ լինի քեզ ցավեցնող մեկը,որին ճանաչում ես,որ գիտես կարող է նման քայլերի գնալ,քան նոր մարդկանց ճանաչես,նրանց նվիրվես ու նորից ապրես նույն հիասթափությունները:Եթե կարող ես լացի փոխարեն ժպիտ պարգևես,ապա ինչու չանես: Իրատես լինելը շատ դեպքրում խանգարում է լավատեսությանը,բայց դա ոչ մի կապ չունի ճշմարտության աչքերի մեջ նայելու հետ:
Մտերիմների կողմից դավաճանված մարդիկ խաղում են իրենց կյանքի հետ,որովհետև մենակ են մնում:Բայց մենակ լինելն ու միայնակ զգալը,դրանք տարբեր բաներ են:Կարող եք լինել մենակ, բայց երբեք չզգալ ձեզ միայնակ,որովհետև Աստված միշտ ձեզ հետ է:Սիրեք անչափ,բայց (երբեք) մի նվիրվեք:
 |
Ինքնել մենակ չի... |
Комментариев нет:
Отправить комментарий