Քայլում էի այգում,երբ նկատեցի
մի երիտասարդ զույգի,որ թվում էր թե երջանիկ էին,որ աշխարհը նրանց սիրո դեմ ոչինչ էր:Եղանակը
մռայլ էր,բայց նրանց միասին տեսնելով, արևը փայլում էր:Նստեցի այգու ծառերի տակ`արևի
շողերից պաշտպանվելու համար:Այդ արևն է,որ բոլորին ժպտում է անգամ մռայլ անձրևոտ օրերին,երբ
ամպոտ երկնքի տակից արևի շողերը ժպտալով ազատվում են,ինչպես բանտարկյալն է ժպտում
`բանտից դուրս գալով:Այդ ազատությունն է մարդկանց ստիպում բարիանալ,հասկանալ, գնահատել
ու սիրել:Որպես նախաբան չեմ ուզում շատ գրել:Ուզում եմ պատմել մի գեղեցիկ սիրո պատմություն,որն
ավարտվում է…:
Երկու տարի առաջ…ա՜խ երկու տարի առաջ…:
Գեղեցիկ աչքեր,շլացնող հայացք, իդեալական արտաքին ուներ այն աղջիկը,
որի կողքով համալսարանի գրեթե բոլոր տղաները անտարբեր չէին կարողանում անցնել:Այնքան
գեղեցիկ մոխրագույն աչքեր ուներ,այնքան լավն
էր,որ շատերն էին ցանկանում ճանաչել
նրան, բայց այդ գոռոզ թվացող աղջիկը,որն իրականում
սովորական,բայց բարոյական ընտանիքից էր դուրս եկել,իր սկզբունքներից վեր էր դասում
անծանոթ,այն էլ հակառակ սեռի ներկայացուցրչների հետ շփվել: Մի օր,երբ դասերը շուտ ավարտվեցին,որոշեց մի քիչ զբոսնել:
Համալսարանից դուրս գալիս մի տղայի նկատեց,որ անթարթ հայացքով հետևում էր նրան:Իհարկե
նմանատիպ հայացքներ շատ էր նկատել,բայց այդ տղայի հայացքը սովորականի նման չէր:Ողջ օրվա ընթացքում, և անգամ գիշերը, աղջիկը չէր կարողանում
մոռանալ այդ խորաթափանց հայացքի մասին:Բայց
անցնում էին օրեր, իսկ այդ տղան այլևս չէր գալիս համալսարանի մոտ, աղջիկն էլ գրեթե
մոռացել էր իրեն զննող հայացքի մասին:Բայց մի գեղեցիկ օր,երբ աղջիկը առավոտյան ուզում
էր դուրս գալ տանից,դռան առջև փոքրիկ ծաղկեփունջ է նկատում առանց երկտողի: Հաջորդ օրը,
աչքերը բացելուն պես, իր կամքից անկախ աղջիկը վազում է դռան կողմը: Կրկին նույն
ծաղկեփունջը և կրկին առանց երկտողի:Այդ օրը աղջկա համար անցնում է սովորականի պես`ուրախ,ընկերների
հետ, իսկ դասերի ավարտից հետո նա շտապում է տուն`դասերը սովորելու:Հաջորդ օրն առավոտյան
ուրախ գնում է դուռը բացելու այն հույսով,որ ծաղկեփունջ կլինի,իսկ վրան երկտող,բայց
ոչ ծաղկեփունջ կար,ոչ էլ երկտող:Սպասումները չարդարանալու պատճառով աղջկա տրամադրությունն
ընկնում է և համալսարանի փոխարեն նա գնում է այգի զբոսնելու և մտածելու,քանի որ իր
կյանքում այդպիսի դեպք դեռ երբեք տեղի չէր
ունեցել,իսկ դա մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Երբ ուշացած գնում է համալսարան,
ընկերուհիներն ասում են, որ իր սեղանին մի ծաղկեփուջ է դրված եղել,իսկ երկտողի
մեջ գրված էր «Լիլիթին»:Ցույց տալով,որ այդ ամենը չէր հեաքրքրում իրեն, Լիլիթը շտապեց
լսարան,որպեսզի տեսնի արդյոք կրկին նույն ծաղկեփնջից է ստացել, թե ոչ: Աղջկա աչքերից
ընկերուհիները հասկացան, որ սպասված անակնկալ էր: Երբ մտավ լսարան, նա միանգամից մոտեցավ
պատուհանին, որպեսզի կարդա երկտողը:
Մի քանի օր անցավ, բայց լռություն
էր տիրում…Եվ մի սովորական առավոտ աղջիկն արթնացավ դռան զանգից:Դռան առջև կանգնած
է մի փոքրիկ երեխա`ձեռքին փոքրիկ տուփ:Երբ հարցրեց,թե ու՞մ է ուզում, մոլորվե՞լ է արդյոք, փոքրիկը
պատասխանեց.
-Լիլի՛թ,սա քո համար է:Անակնկալի
գալով`նա վերցնում է տուփը և երեխային հրավիրում ներս, բայց փոքրիկը նվերը հանձնելուց
հետո փախչում է:Լիլիթը շտապում է սենյակ, բացում փոքրիկ արկղը և տեսնում մի փոքրիկ
շոկոլադե սիրտ:Սկսում է ինքն իրեն հարցեր տալ և անգամ վիճում ինքն իր հետ, քանի որ
անընդունելի էր համարում իր իսկ կողմից ցուցաբերած հետաքրքրասիրությունը: Ակամայից
սիրահարված այդ աղջկա համար նման անսպասելի անակնկալները դառնում են սովորական:Ամեն
անգամ անակնկալներ էր ստանում ամենաանսպասելի վայրերում և վերջապես մի օր միայն մի երկտող ստացավ,որտեղ գրված էր.
-Ես քեզ սպասում եմ, արի՛:Աղջիկը կորցնում է ինքնատիրապետումը, իջնում բակ, մտածելով,որ տղան այնտեղ կլինի,բայց
բակում միայն երեխաներն էին վազվզում: Այնքան մեծ էր տղային տեսնելու ցանկությունը,որ
Լիլիթը երեկոյան միայնակ դուրս եկավ զբոսնելու, մտածելով,որ տղան կմոտենա,բայց դա
այդպես էլ տեղի չունեցավ: Աղջիկը,որը թվում էր, թե միշտ ուրախ է,որին ընկերները միշտ
ժպտալիս էին տեսել,իրականում կորցրել էր հավատն ու հետաքրքրությունը կյանքի նկատմամբ
ու այլևս չէր հավատում հրաշքների:
Տղան,որը այդքան գեղեցիկ ներաշխարհ ուներ ու
թվում էր,թե ռոմանտիկ է,իրականում այդ ամենը սիրուց դրդված էր անում,անգամ իր ցանկությունից
անկախ:Նա մի սովորական ընտանիքից էր,որն ուներ իր աշխատանքը ու իր համեստ,բայց բարությամբ
լցված տունը: Տղան վերջապես որոշում է աղջկա
համար իր անհայտ կերպարը լուսավորել: Երեկոյան, երբ Լիլիթը պատշգամբում գիրք էր կարդում,բջջային
հեռախոսին նամակ ստացավ, որը տղայի կողմից էր:
-Երևի հիշու՞մ ես իմ հայացք, որն ուղղված էր դեպի քեզ:Լիլիթը փոքր ինչ
ամոթխած,լարված ու զայրացած բարձր ձայնով պատասխանում է.
-Բայց ինչու՞ այսքան երկար սպասեցնել տվեցիր:Եվ հենց
այդ նույն պահին զանգ է ստանում այդ նույն համարից:Ինքն էլ չգիտեր պատասխանի,թե ոչ,քանի որ անհայտ էր,թե ինչ կմտածեր տղան այդքան մեծ ուշադրությունից հետո:
-Ալո, (պատասխանում է զանգին և նույն
պահին մտածում,որ միգուցե պետք է ասեր այո,լսում եմ):
-Կներես,որ այդքան շատ սպասեցնել տվեցի, Լիլի՞թ:
-Այո:
-Լսու՞մ ես ինձ:
-Այո,իհարկե լսում եմ:
-Եթե նեղացրել եմ,կներես.ես քեզ սպասում եմ, արի՛…:
Լիլիթը կրկին ձայն չի հանում,բայց փոքր
ինչ մտածելուց հետո հասկանում է,թե որտեղ կարող է տղան իրեն սպասել,սակայն չի գնում
այդ բաղձալի հանդիպմանը:Արմանի համար Լիլիթի հետ հանդիպումը այդպես էլ մնում է չիրականացված
երազանք:Նրան տանջում էր միայն մի հարց, նա միայն ուզում էր հասկանալ,թե ինչու՞,ի՞նչն էր պատճառը, որ մերժվեց:Կոտրված սրտով տղան որոշում
է ոչինչ չանել, քանի,որ այդքանից հետո մերժվել էր:
Այն,ինչ զգում էր Լիլիթը,կապվածություն չէր:Աղջկա տրամադրությունը շատ արագ էր փոփոխվում,նա մեկ ուրախ էր,մեկ`տխուր, որն իհարկե բնորորշ է
միայն սիրահարվածներին:Այդպիսի պահվածքի արդյունքում Լիլիթին շրջապատող մարդկանց համար
ակնհայտ դարձավոր նա սիրահարված է և զգացմունքներ ունի Արմանի հանդեպ:Նա իրեն մեղավոր
էր զգում,որ այդքան ցավ էր պատճառել տղային,բայց արդեն ուշ էր,որևէ բան փոխելու համար:
Անցնում են շաբաթներ ու ամիսներ:Արմանի ընտանիքը
չէր համակերպվում Արմանի վիճակի հետ: Տղան,չնայած իր անորոշ դրությանը, չէր էլ մտածում գնալ
համալսարան և դեմ առ դեմ խոսել աղջկա հետ:Սիրուց խելագարված երիտասարդը մեծ
նշանակություն էր տալիս առաջին հանդիպմանը,իսկ այդ հանդիպման չիրականանալու փաստը ամբողջովին կոտրել էր նրա սիրտը:Մի
օր ընկերը Արմանին հրավիրում է իր հարսանիքին:Հրավերը ստանալով`տղան շատ է ուրախանում,բայց սրտում կարծես ամեն ինչ տակն ու վրա է լինում: Որքան մոտենում էր հարսանիքի օրը,այնքան
տղան կորցնում էր ինքնատիրապետումը: Հարսանիքի օրը, տեսնելով նորապսակներին, Արմանը
հասկանում է, թե որքան երջանիկ է իր ընկերը, իսկ ինքը…: Այդ հանգամանքը նրան հանգիստ
չի տալիս: Իրեն կորցրած տղան խնջույքի վայրից դուրս է վազում և…Եվ ընդամենը մի ակնթարթում
տեղի է ունենում այն, ինչ անդառնալի հետևանքներ է թողնում տղայի և իր ընտանիքի ճակատագրի
վրա: Տղան ենթարկվում է ավտովթարի և շտապ տեղափոխում հիվանդանոց: Բայց բժիշկները չեն կարողանում փրկել նրան, տղան, արնաքամ լինելով,մահանում է:Եղբայրը ամեն անգամ տուն մտնելիս ականջների մեջ լսում էր մահացած եղբոր ձայնը:Մայրը,
իր ճոճվող աթոռին նստած, արցունքոտ աչքերով անընդհատ նայում էր Արմանի նկարին:Արմանի հայրը, որը ուներ առողջական լուրջ խնդիրներ,չդիմանալով որդու կորստին,նունպես մահանում է:Այդպիսի ահասառսուռ դեպքերից հետո Արմանի ընտանիքը ուշքի չէր գալիս:Եղբայրը
որոշում է առանց մորը տեղյակ պահելու վաճառել բնակարանը, քանի որ այդ տունն ամբողջովին
հիշեցնում էր Արմանին և հորը:Նա այլևս չէր
կարողանում տեսնել մոր հավերժական արցունքները:Գնում է նոր բնակարան, և մայրը,միակ
տղային չմերժելով,տեղափոխվում է:Այդ թվացյալ հանգստությունը ամենևին զարմանալի չէր:Անցել
էին ժամանակներ,հաշտվել էին հարազատների կորստի հետ և ահա…: Արմանի եղբայր Արսենը երեկոները
անցկացնում էր պատշգամբում: Ու մի սովորական օր,երբ նստած էր պատշգամբում ու վայելում
էր երեկոյան թարմ օդը,նա նկատեց մի աղջկա,որը նստած էր դիմացի շենքի միևնույն հարկի պատշգամբում:Հետո
Արսենը սկսեց ավելի մեծ ուշադրություն սևեռել աղջկա ուղղությամբ:Մի անգամ տղան պատահաբար տեսնում է այդ աղջկան խանութում
և որոշում հարցնել,թե ինչու՞ է նա միշտ առանց որևէ զբաղմունքի նստում պատշգամբում,մի՞թե տխուր է, և ինչով կառող է նա այդ աղջկան օգնել:
-Ինչու՞ եք հարցնում:
-Եթե չեք ուզում, կարող
եք չպատասխանել:
-Ինձ ոչ ոք չի կարող օգնել,շնորհակալություն
-Ինձ էլ:
-Ձե՞զ էլ:
-Այո,ես երտասարդ եղբայր եմ կորցրել:
-Ցավում եմ, մարդկային կորստից վատ բան չկա:
-Այո, համամիտ եմ, թույլ կտա՞ք ձեզ ուղեկցել:
Տղան բացում է խանութի դուռը,իսկ աղջիկը խոնահած աչքերով դուրս
է գալիս խանութից:
-Գիտես, ես շատ քչերի հետ եմ կիսվում:
-Իրո՞ք
-Այո, եղբորիցս հետո այլևես ոչ մեկին չեմ վստահում:
-Երևի շատ կապված եք եղել:
-Շա՜տ:
-Իսկ ի՞նչն էր մահվան պատճառը:
-Թույլ տուր հարցիդ չպատասխանել:
-Լավ:
-Անունդ կասե՞ս
-Լիլիթ, սա էլ մեր շենքը:
-Մենք արդեն …
-Ցտեսություն:
-Հաջողություն, Լիլի՛թ:
Արսենը, որին շատ էր հետաքրքրում աղջկա տխրության պատճառը, սկսեց
ամեն պատրվակով հանդիպում փնտրել,քանի որ իր համար տարօրինակ էր աղջկա նման պահվացքը և անունն էր շատ ծանոթ: Հանադիպումներից
մեկի ժամանակ Արսենին հաջողվում է այնպես անել,որ աղջիկը պատմի իրեն տանջող խնդրի մասին:Երբ նա հասկանում է, թե ով է այդ աղջիկը,սկսում է ատելությամբ լցվել նրա նկատմամբ,քանի որ հենց այդ աղջկա պատճառով էր եղբայրը կորցրել իրեն և դժբախտ պատահարի զոհ դարձել:Արմանը Արսենին միայն ասել էր,որ սիրում է մի աղջկա ու նրա մասին պատմել միայն մի
քանի բան: Լիլիթը չգիտեր Արմանի մահվան մասին:Լսելով մահվան լուրը`նա չի հավատում
իր լսածին,չի ուզում հավատալ,որ Արսենը Արմանի եղբայրն է և այդպիսի բան է պատահել:Լիլիթը թաց աչքերով գրկում է Արսենին, սակայն վերջինս ձեռքերով հրում է աղջկան և վիրավորում,որովհետև իր կրած տառապանքների դիմաց նրա արցունքները
ոչինչ էին:Նա միայն ուզում էր վրեժ լուծել,չէր ուզում լսել ուրիշ ոչինչ:Աղջկա ներողություն
հայցելու փորձերը և արցունքները ավելի էին նյարդայնացնում Արսենին: Բայց ի վերջո Լիլիթին
հաջողվեց այնպես անել,որ Արսենը իրեն լսի:
-Եղբորդ չեմ նախանձում:Երբ առաջին անգամ տեսա
նրան,հենց սկզբից ինձ գրավեցին նրա խորաթափանց
հայացքը,աչքերի բարությունն ու գեղեցիկ արտաքինը:Եվ Լիլիթը սկսում է պատմել անանուն
նվերների և այն ամենի մասին,ինչ եղել էր երկու տարի առաջ:
Երկու տարի առաջ…ա՜խ,երկու
տարի առաջ…:
-Ինչու՞ ասեցիր,որ չես նախանձում եղբորս:
-Որովհետև ես էլ եմ շոտով միանալու նրան:
-Այսի՞նքն:
-Արսե՛ն,ես չգնացի հանդիպման,չցանկացա ավելի կապվել եղբորդ հետ,քանի որ ես հիվանդ եմ:
-Ի՞նչ հիվանդության մասին է խոսքը:
-Անբուժելի,-պատասխանում է Լիլիթը և վազելով հեռանում:
Արսենին ժամանակ էր պետք հասկանալու համար,թե
ինչո՞ւ,ինչի՞ց հետո էր սկսվել այդ ամենը:Մի՞թե ուրիշ լուծում չէր կարող լինել,մի՞թե չէին կարող հիվանդությունը բուժել: Այլևս չէր մտածում
վրեժի մասին, քանի որ,աղջկա տառապանքները տեսնելով,հասկանում է,որ Լիլիթը այնքան
էլ մեղավոր չի եղել կատարված մեջ:Տղան փորձում էր Լիլիթին չհանդիպել,որովհետև վիրավորել
էր նրան,առանց լսելու:Եվ որքան էլ աղջիկը եղբոր մահվան մեջ իր մեղքի բաժինը ունենար,
միևնույն է, Արսենը որոշում է իր օգնության ձեռք մեկնել և համոզել,որ Լիլիթը չհանձնվի
ու հաղթահարի իրեն բաժին հասած դժվարությունները:Բայց Լիլիթը չի արձագանքում նրա հորդորներին
և ցանկություն է հայտնում մեռնելու:
-Ինչե՞ր ես խոսում,Լիլի՛թ:
-Ինչու՞ եմ ինձ տանջում,եթե կարճ ճանապարհ կա:Ինչու՞ են մարդիկ իմ խղճուկ գոյության պատճառով
իրենց կյանքը զոհաբերում:
-Մի ասա այդպես,Լիլի՛թ:
-Արսե՛ն,ես ինձ կյանքում չեմ ների միայն նրա համար,որ մեր առաջին
և վերջին հեռախոսազրույցի ժամանակ ամեն ինչ չբացատրեցի,-պատասխանեց Լիլիթը և խնդրեց
իրեն մենակ թողնել ու ասել Արմանի գերեզմանի վայրը:
Արսենը գնում է տուն ու ժամեր անց լսում է ցավալի լուրը,աղջկա
մահվան լուրը:Լիլիթը ինքնասպան էր եղել հենց գերեզմանատանը, շիրիմի կողքին,Արմանի կողքին:
Ոստիկանները Արսենին տալիս են մի տուփ, որը Լիլիթը նվեր էր ստացել Արմանի կողմից: Այդ
տուփի մեջ Արսենը գտնում է մի նամակ, որը ուղղված էր հենց իրեն: Նամակը բացելով` առաջինը,
որ տեսնում է դա թղթի վրայի արցունքների և արյան հետքերն էին: Նամակը բացում է և…:
-Արսե՛ն,գիտեմ,որ վրեժիդ ծարավը մեծ է: Գիտեմ,որ
եղբորդ կյանքի դիմաց ես կարող եմ պատասխան տալ միայն իմ կյանքով: Գիտեմ,որ միայն այս
կերպ սիրտդ կհանգստանա: Գուցե սխալվում եմ,բայց գնում եմ այս քայլին,որովհետև այլևս
տանել չեմ կարող նրա բացակա ներկայությունը,որովհետև սիրում եմ եղբորդ,որովհետև նա
միշտ սպասում էր ինձ:Նա ինձ սպասում է, և ես չեմ ուզում նրան երկար սպասեցնել, չեմ
ուզում առանց նրա ապրել,ես գնում եմ,ներեցեք ինձ, եթե կարող եք:Վերջին ցանկությունս
է միայն ապաստան գտնել հենց այստեղ,իմ սիրելիի կողքին:Եթե այս կյանքում ես չկարողացա Արմանի հետ լինել,գոնե հանդրձյալ
աշխարհում չեմ ուզում նրան սպասեցնել, ուզում եմ որքան հնարավոր է շուտ զգալ նրա ներկայությունը
իմ կողքին: